Մամուլ

Անգիտակից վիճակում էր, անգամ կլինիկական մահ է տարել. «Համեր»-ի վարորդի մայրը մանրամասներ է պատմել որդու առողջության վերաբերյալ. «Իրավունք»

Անգիտակից վիճակում էր, անգամ կլինիկական մահ է տարել. «Համեր»-ի վարորդի մայրը մանրամասներ է պատմել որդու առողջության վերաբերյալ

«Իրավունք» թերթը գրում է․ «Փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայով վոյաժներ իրականացրած Արարատի բնակիչ Գեղամ Սահրադյանը թմրամոլ է դարձել անհաջող ամուսնության եւ 44-օրյա պատերազմին մանակցելու արդյունքում:

Դեպքի օրն էլ գնացել էր նախկին կնոջը տեսնելու, սակայն աները թույլ չի տվել, ու էդպես «գժված» քշել, հասել է քաղաք: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Գեղամի մայրը` տիկին Արփինեն, պատմելով.

– Որդիս քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից է: Իրենց զորքը նահանջում է» եւ իրենք 5 ընկերներով մի քանի օր ոտքով անտառներով քայլում են այնքան, մինչեւ հեռախոսները հասանելի դառնան: Զանգում է ինձ, գնում եմ, Ջաբրայիլից իրենց «գերի» վիճակում հետ եմ բերում:

Հոգեպես շատ ծանր վիճակում էր: 2 տարի առաջ էլ ամուսնացավ, մեկ շաբաթ անց ընտանեկան վեճ եղավ: Մեր հարսը զանգեց ծնողներին, նրանք էլ եկան ու իրենց աղջկան հետ տարան իրենց տուն: Դրանից հետո Գեղամը մի քանի անգամ գնացել էր, որ կնոջ հետ խոսի, հետ բերի, բայց չէր ստացվել: Ու այս ամեն ինչը շատ վատ ձեւով ազդեց տղայիս հոգեկանի վրա, դարձավ թմրամոլ, կախվածությունը օր օրի ավելի էր մեծանում:

Գեղամս կարգին տղա էր, մեր բիզնեսներով էր զբաղվում, բայց այդ ամուսնությունը, որը տեւեց ընդամենը, իրար միացնելով, մի քանի ամիս, տղայիս դարձրեց հոգեկան հիվանդ, թմրանյութերի գերի: Մի քանի անգամ հիվանդանոց ենք պառկեցրել, որ բուժվի, բայց բուժումները ստանալուց հետո նորից գտնում էր այդ թմրանյութի վաճառքով զբաղվողներին, որ նորից առներ:

gexam artur sahradyan

Անցած տարի պառկած էր հոգեբուժարանում: Մի քանի օր անց ինձ զանգում է բժիշկն ու ասում, որ տղայիս մահացած տարել են վերակենդանացման բաժանմունք: Գնում եմ հիվանդանոց, իմանում եմ, որ հոգեբուժարանում հիվանդների միջեւ կռիվ է եղել, Գեղամը պաշտպանվել է, ու 4-5 հոգով տղայիս ծեծի են ենթարկել:

Մի քանի օր անգիտակից վիճակում էր, անգամ կլինիկական մահ է տարել: Մի կերպ փրկեցինք: Բայց այդ հիվանդանոցի 3-րդ հարկից փորձել էր սավաններն իրար կապելով իջնել, փախնել, որ նորից հետ չգնա հոգեբուժարան: Սակայն լուսամուտից իջնելուց ընկել էր ու ոտքը, ձեռքը, գլուխը ջարդել:

-Իսկ իրավապահներին չե՞ք դիմել` կանխելու թմրանյութերի վաճառք իրականացնողների գործողությունները:

-Մի քանի անգամ դիմել ենք իրավապահներին, որպեսզի գտնեն եւ կանխեն թմրանյութի վաճառքով զբաղվողներին, Գեղամիս հեռախոսով մի քանի անգամ գնացել եմ ոստիկանություն: Համարներ եմ ցույց տվել, ասել եմ, որ տվյալ համարներին է զանգել եւ թմրամիջոց ձեռք բերել:

Բայց ոստիկանների կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Թող ոստիկանները հետաքրքրվեն, տեսնեն` այդ թմրանյութը որտեղի՞ց է գալիս, ո՞նց են կարողանում ազատ վաճառել:

Իմ երեխայի հետ այս դեպքը եղավ, միգուցե դրանից հետո սկսեն փնտրել այդ նարկոբարոններին, որ մնացած երեխաների կյանքը փրկեն: Այնպիսի թմրանյութեր էր օգտագործում, որ ժամերով շոշի մեջտեղը քոչարի էր պարում: Էդ թմրանյութը ու իր սիրած աղջիկը տղայիս կյանքը ավիրեցին: Ասում էր, որ էս նենց դեղ ա, որ ինձ օդա հանում ու կինոյի տղա դարձնում, ես ինձ ուժեղ եմ զգում…

Վերջին մի քանի օրերին չէինք թողնում տնից դուրս գա, որ էդ զիբիլը չգտնի, բայց փախել էր: Փախավ ու …»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել էջում