ԱշխարհՏեսանյութ

Ռուսական զորքերը շարժվում են Կիև (Տեսանյութ)

Ռուսական զորքերը շարժվում են Կիև (Տեսանյութ)

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում հնչում են կրակոցի ձայներ։ Այն հատկապես ուժգին է Մինսկյան զանգվածում։

Ներկայումս այդ թաղամասի բնակիչները թաքնվել են ապաստարաններում։ Կիեւի Օբոլոն թաղամաս ռուսական զորքեր են մտել։

Ուկրաինական լրատվամիջոցները քիչ առաջ հայտնեցին, որ ռուսական տանկերն ու տեխնիկան շարժվում են դեպի Կիև: 

rusakan banak

Նշենք, որ Ռուս զինվորականները փորձում են գրավել կամ ոչնչացնել Մելիտոպոլի քաղաքային վարչական շենքերը։ Այս մասին հայտարարել է համայնքի ղեկավար Իգոր Սուդակովը իր ֆեյսբուքյան էջում։ Քաղաքում ընթանում են փողոցային մարտեր։

Սուդակովը ասել է նաեւ, որ քաղաքում բացվել են բազմաթիվ ռմբապաստարաններ եւ պարզ ապաստարաններ, որոնց քարտեզները կարելի է գտնել քաղաքային իշխանությունների կայքում։ Սուդակովը նաեւ հորդորել է ուկրաինական զորքերի տեղաշարժերի եւ գտնվելու վայրերի մասին հրապարակումներ չանել։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում