Աշխարհ

Կիևի Օբոլոնի շրջանում փոխհրաձգություն է

Կիևի Օբոլոնի շրջանում փոխհրաձգություն է

Թելեգրամյան ալիքները հայտնում են, որ Կիևում ռուսական զորքեր կան: Մասնավորապես, փոխհրաձգության տեսանյութ է տարածվել Կիևի Օբոլոնի շրջանից:

Ռուսական զորքերը առաջ են շարժվում երկու կողմից՝ Վիշգորոդից (սա հյուսիսն է), Դնեպրի հունով, այժմ նրանք գտնվում են Օբոլոնի շրջանում։

obolon

Մեկ այլ խումբ Գոստոմելից, սա հյուսիս-արևմուտքն է, սա Վինոգրադար թաղամասն է: Ուկրաինայի զինված ուժերը խոսում են ռուսական հետախուզական խմբի մասին, բայց ակնհայտ է, որ ռուսական զորքը առաջ է գնում։

Նշենք, որ Ռուս զինվորականները փորձում են գրավել Մելիտոպոլի քաղաքային վարչական շենքերը։ Այս մասին հայտարարել է համայնքի ղեկավար Իգոր Սուդակովը իր ֆեյսբուքյան էջում։ Քաղաքում ընթանում են փողոցային մարտեր։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով