Մամուլ

ՊՆ-ում քննարկվել է Սյունիքի միջանցքը

ՊՆ-ում քննարկվել է Սյունիքի միջանցքը

Oragir.News-ի տեղեկություններով, անցած շաբաթ Պաշտպանության նախարարությունում քննարկում է տեղի ունեցել՝ բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ։

Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ական վերնախավը բազմիցս հայտարարել են, որ դեմ են Սյունիքի մարզով միջանցքին, և շարունակաբար պնդում են, որ նման քննարկումներ չկան։

Սակայն Ռուսաստանը և Թուրքիան չեն դադարում հակառակը պնդել, օրինակ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը երկու օր առաջ հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, եթե Հայաստանը կատարի իր խոստումները, մանավանդ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։

Քննարկման թեման եղել է այն, թե Սյունիքում միջանցք տրամադրելու դեպքում ինչ աշխատանքներ պետք է կատարի ՊՆ-ն։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, քննարկումը եղել է աշխատանքային բնույթի․ քննարկվել են տարբեր սցենարների և ճանապարհների դեպքում պաշտպանական գերատեսչության քայլերը։

Կիսվել էջում