Աշխարհ

«Հայաստանը պետք է ընտրություն կատարի»․ Բայրամով

«Հայաստանը պետք է ընտրություն կատարի»․ Բայրամով

«Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական ու անհիմն տարածքային պահանջների միջև»: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-երը։

Բայրամովը նշել է, որ «Բաքուն, դրսևորելով ռազմավարական համբերություն, տասնամյակներ շարունակ բանակցել է իր տարածքի օկուպացիան դադարեցնելու, միջազգային կազմակերպությունների որոշումները կյանքի կոչելու և միջազգային իրավունքի ապահովման ուղղությամբ»։

«Հայաստանն այժմ պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական ու անհիմն տարածքային պահանջների միջև։

Իհարկե, այս հարցում կարևոր է նաև միջազգային հանրության դերը։ Չափազանց կարևոր է չաջակցել Հայաստանի ռևանշիստական փորձերին», – գրել է Բայրամովը։

Կիսվել էջում