ՄամուլՏեսանյութ

Չեմ ուզում մեր տարածքով ադրբեջանցիներ անցնեն. քաղաքացիները՝ Հայաստանով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ապահովելու մասին

Չեմ ուզում մեր տարածքով ադրբեջանցիներ անցնեն. քաղաքացիները՝ Հայաստանով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ապահովելու մասին

News.am-ը գրում է․ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից օրեր առաջ շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:

Նոր անցակետերը նախատեսվում են ստեղծել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային),  Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արեւելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ:

Երեք նոր անցակետերի բացումով, ըստ ԱԱԾ–ի, հնարավորություն կընձեռվի Ադրբեջանի Հանրապետությունից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղեւորվել դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն։

Նախագծի ընդունումը պայմանավորված է օգոստոսի 4-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի արեւմտյան շրջանի եւ Նախիջեւանի միջեւ կապը ապահովել։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում