Ազատ խոսքՄամուլ

«Ես ու կուսակցության անդամները չենք մասնակցելու այսօրվա հանրահավաքին». քաղաքագետ

«Ես ու կուսակցության անդամները չենք մասնակցելու այսօրվա հանրահավաքին». քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես ու կուսակցության անդամները չենք մասնակցելու այսօրվա հանրահավաքին

Էդգար Ղազարյանին մոտիկից չեմ ճանաչում, ըստ այդմ՝ իրավունք չունեմ կասկածի տակ առնել նրա մտադրությունների անկեղծությունը:

Սակայն խնդիրն անձերը չեն, հռչակված շարժման բովանդակային, ինստիտուցիոնալ բաղադրիչներն են:

Դրանք հավատ չեն ներշնչում, քաղաքական ռեալիզմի հետ որևէ աղերս չունեն:

«Անկախության շարժում» անունը խիստ հավակնոտ է, որի տակ քողարկվում է քաղաքական բովանդակության բացակայությունը:

edgar ghazaryan

Ինքնիշխանությունն ունի բովանդակություն ու այն չի կարելի սահմանափակել որոշակի քաղաքական, պատմական, ժամանակային միջակայքում ընդունված փաստաթղթի ֆետիշացմամբ: Ի վերջո, դա չի կարող նպաստել Հայաստանի սուբեկտության մեծացմանը, իսկ կոնկրետ(ոչ կարգախոսային) բովանդակություն Ղազարյանից չեմ լսել:

Այս նախաձեռնության հետ հասցրեցին նույնանալ հին համակարգի գրեթե բոլոր սեգմենտները, ինչը գրեթե անհնար է դարձնելու նոր շարժման շուրջ հանրային կոնսոլիդացիան:

Եվ վերջապես. Հայաստանը կարիք ունի ոչ թե ընդդիմադիր բլից- կրիգային սցենարների, որոնք դատապարտված են ձախողման, այլ բովանդակությամբ ու ինստիտուցիոնալ խորքային լուծումներով այլընտրանքային բովանդակության: Դրանց մասին կփորձեմ խոսել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության սեպտեմբերի 21-ի համագումարում:

Գալով թիմային՝ արձանագրեմ, որ վերը նշված հանգամանքների բերումով, ես ու կուսակցության անդամները չենք մասնակցելու այսօրվա հանրահավաքին»:

Կիսվել նյութով