ՄամուլՏեսանյութ

Որն է եղել պատգամավորների միջև ծեծկռտուքի բուն պատճառը. ուշագրավ մանրամասներ (Տեսանյութ)

Որն է եղել պատգամավորների միջև ծեծկռտուքի բուն պատճառը. ուշագրավ մանրամասներ (Տեսանյութ)

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ-ի այսօրվա միջադեպից: Մասնավորապես տեղեկացել ենք, թե ինչ է եղել վիճաբանության թեման, որ վիճել են պատգամավորները ու բանը հասել է բռունցքներին:

Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ՍԴ-ի վավերացրած կոնվենցիային, որը Հռոմի ստատուտի մասին է: Այդ ժամանակ Մհեր Սահակյանը միջամտել է եւ հարց բարձրացրել, թե ինչ կարծիքն ունեն իրենք Ռուսաստանի մասով:

Արդյունքում Վլադիմիր Վարդանյանը նրան ասել է լռեք եւ կլսեք, թե ինչ կարծիք ունեն, որից էլ սկսել է քաշքշուկը ու հարվածները միմյանց:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ծեծկռտուք  է տեղի ունեցել: Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ Վլադիմիր Վարդանյանին տարել են «Նաիրի» ԲԿ: Նրան այս պահին ԿՏ հետազոտության են ենթարկում: Նշենք, որ վնասվածքը եղել է քունքի շրջանում:

Կիսվել նյութով