Մամուլ

Երևանում ավագ եղբայրը դանակահարել է կրտսերին

Երևանում ավագ եղբայրը դանակահարել է կրտսերին

Մարտի 30-ին, ժամը 01.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Սևանի փողոցից որովայնի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխել 69-ամյա մի տղամարդու: Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել:

Ոստիկանությունից Bavnews.am-ին հայտնում են, որ ըստ հիվանդանոց տեղափոխվածի 71-ամյա եղբոր՝ նա վնասվածքը ստացել էր աշխատավայրում էլեկտրական տաքացուցիչի վրա ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, սակայն, այլ բան է պարզվել:

Գիշերվա ժամը մեկի սահմաններում հիվանդանոց տեղափոխվածի աշխատավայրում եղբայրները վիճաբանել են, այդ ընթացքում ավագ եղբայրը դանակահարել էր կրտսերին:

Բացատրական աշխատանքի շնորհիվ 71-ամյա տղամարդը ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Դանակն առգրավվել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել նյութով