Մամուլ

Ով է կյանքին վերջ տված զինծառայողը (ֆոտո)

Ով է կյանքին վերջ տված զինծառայողը (ֆոտո)

Արդեն հայտնել ենք, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի անշնչացած մարմինը: Զինծառայողի դին հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում։

Bavnews.am-ի տեղեկություններով, կյանքին վերջ տված զինվորը Սյունիքի մարզի Խնածախ համայնքից էր, 19 տարեկան էր:

Անդրանիկ Օհանյանը գյուղի ակտիվ երիտասարդներից էր, ուներ քույր և եղբայր: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը։

andranik ohanyan

Գյուղապետը հավաստիացրեց, որ Անդրանիկ Օհանյանը խնդիրներ չի ունեցել զորամասում, իսկ զորացրվելուն մնացել էր մոտ մի քանի ամիս։

«Դաստիարակված երեխա էր, հարգանք, պատիվ ունեցող։ Մարտի 8-ի առավոտյան զանգահարել էր մորը և շնորհավորել կանանց տոնի առթիվ։ Ընտանիքի անդամները ցնցված են Անդրանիկի մահվան բոթից», նշեց գյուղապետը։

Նշենք, որ Անդրանիկ Օհանյանը պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ազգականն է՝ հորեղբոր թոռը։

Կիսվել նյութով