ՄամուլՏեսանյութ

Զինծառայողը կյանքին վերջ տալուց առաջ զանգահարել էր քրոջը. նոր մանրամասներ

Զինծառայողը կյանքին վերջ տալուց առաջ զանգահարել էր քրոջը. նոր մանրամասներ

Արդեն հայտնել ենք, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի անշնչացած մարմինը: Զինծառայողի դին հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Armlur.am-ին մանրամասներ է հայտնի դարձել զինվորի կողմից իր կյանքին վերջ տալու հանգամանքներից: Մասնավորապես, նախաքննական մարմինը դեպքից հետո առգրավել է զինվորի հեռախոսը, որտեղ եղել են զինվորի եւ նրա ընկերուհու խոսակցություններն ու նամակագրությունները:

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հարցաքննել են զինվորի քրոջը:

Վերջինս պատմել է, որ դեպքից առաջ եղբայրը զանգահարել է իրեն եւ ասել է, եթե իր հետ որեւէ բան պատահի, չմեղադրեն իր նախկին ընկերուհուն եւ նրան նեղություն չտան:

Զինվորի քույրը իրավապահներին հայտնել է, որ եղբոր այս խոսքերին լուրջ չի վերաբերվել, քանի որ եղբայրը մինչ բանակ գնալն էլ վիճել է ընկերուհու հետ, նորից ասել էր, որ վերջ կտա իր կյանքին:

Նշենք, որ 4 ամսից զինվորը ավարտում էր իր ծառայությունը:

Կիսվել նյութով