Մամուլ

Ովքե՞ր են Հայաստան վերադարձած գերիները

Ովքե՞ր են Հայաստան վերադարձած գերիները

Հրապարակվել են Ադրբեջանից Հայաստան վերադարձած 44 գերիների անունները: Ցուցակում տեղ է գտել նաև Նարեկ Սուրենի Սարդարյանի անունը, ով, սակայն, դեռ գտնվում է Նախիջևանում:

Նշենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով` այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից:

hay geriner anunner 2

«Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է: Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», գրել է ֆեյսբուքյան իր էջում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

hay geriner anunner 3
hay geriner anunner
Կիսվել նյութով