ԱշխարհՄամուլ

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը սպառնացել է Հայաստանին ու Ռուսաստանին

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը սպառնացել է Հայաստանին ու Ռուսաստանին

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ադիլ Ալիևը հայտարարել է, թե ռուս խաղաղապահները իրավունք չունեն փոփոխել Արցախի քարտեզը և սպառնացել է Հայաստանի ու «նրա դաշնակից Ռուսաստանին առավել մեծ կորուստներով:

«Քարտեզը, որ գծել են ռուս խաղաղապահները, չունի ոչ մի իրավական, քաղաքական հիմք, ավելին, նրանք իրավասություն չունեն նմանատիպ քարտեզ գծելու:

hadrut

Սա առաջին հերթին Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների խախտում է, ինչպես նաև ուղիղ հակադարձում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության պայմաններին:

Այս պատճառով նրանք պետք է անհապաղ վերացնեն քարտեզներում առկա սխալմունքը, քանի որ առանց այն էլ Ռուսաստանի տեղակայումը՝ որպես խաղաղապահներ, ոչ միանշանակ է ընդունվել մեր հանրության կողմից»,- ասել է նա:

Կիսվել էջում