Աշխարհ

Ոստիկանությունից թաքնվելու համար խաղալիք արջ է ձևացել

Ոստիկանությունից թաքնվելու համար խաղալիք արջ է ձևացել

Անգլիայում հանցագործը խաղալիք արջ է ձեւացել, որպեսզի թաքնվի ոստիկանությունից։ Սակայն իրավապահները այնուամենայնիվ ձերբակալել են նրան։

Այս մասին հայտնում է Daily Star-ը, մանրամասնելով, որ վերջինս մեղադրվում է մեքենայի առեւանգման մեջ։ Նրա հանդեպ հայտարարված է եղել հետախուզում։

arj mtnel

Իրավապահները իմացել են հանցագործի բնակության վայրն ու անակնկալ այցելել նրան։ Այդ ժամանակ հանցագործը այլ բան չի կարողացել մտածել, քան մտնել խաղալիք արջի կոստյումի մեջ։ Սակայն իրավապահները բացահայտել են նրան, երբ նկատել են, որ խաղալիք արջը շնշում է։

Հանցագործը ավտոմեքենայի առեւանգման համար դատապարտվել է 9 ամսվա բանտարկության։

Կիսվել նյութով