ՄամուլՏեսանյութ

Ոստիկանների իրականացրած «Ձկնիկ լող տուր, լող արա, դրսի որսը թող արա» օպերացիան տվեց իր դրական արդյունքը

Ոստիկանների իրականացրած «Ձկնիկ լող տուր, լող արա, դրսի որսը թող արա» օպերացիան տվեց իր դրական արդյունքը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեբերի 24-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Արմեն Կարապետյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից:

Նրան հայտնաբերելու ուղղությամբ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները կատարել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել էին անգամ, թե որ հատվածներում է հնարավոր նրա թաքստոցների տեղերը ու «Ձկնիկ լող տուր, լող արա, դրսի որսը թող արա» օպերացիայի արդյունքում հավանաբար Ա. Կարապետյանը, տեղեկանալով, որ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչերը դուրս են եկել իր հետքի վրա և այլևս տեղ չունի փախնելու, այսօր ներկայացել է:

lexus jip

Նա ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը քննչական բաժնից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիրի քրեակատարողական հիմնարկ:

Օպերացիան ղեկավարել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արտակ Ասատրյանն ու Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզում էր հայտարարվել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի  բնակիչ, 50-ամյա Ա. Կ.-ի նկատմամբ:

Վերջինս կասկածվում էր  հուլիսի 19-ին Երևանի Դավիթ Բեկի պողոտայում ճանապարհը չզիջելու և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակելու մեջ:

Կիսվել էջում