Շոու-բիզնես

Գոռ Հակոբյանը մկրտել է որդիներին (ֆոտո)

Գոռ Հակոբյանը մկրտել է որդիներին (ֆոտո)

Դերասան Գոռ Հակոբյանի և Հրանուշ Մնոյանի կրտսեր որդին՝ Ռիչարդը, այսօր դառնում է 1 տարեկան, ինչի առթիվ ծնողները մեծ խնջույք են կազմկակերպել: Դերասանն ու կինն այսօր նաև մկրտել են իրենց որդիներին: Կայանալու է նաև Ռիչարդի ատամհատիկի արարողությունը:

Գոռ Հակոբյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է որդիների լուսանկարներն ու գրել, թե ինչ անուններ են ընտրել նրանց համար մկրտության ժամանակ:

«Մոնթեն, Նարեկն ու Վազգենը»,- լուսանկարին կից գրել է նա:

gor hakobyan vordiner

Ավելի վաղ նա նաև շնորհավորել է կրտսեր որդու ծնունդը: «Ուղիղ մի տարի առաջ, սեպտեմբերի 24-ին էս տղուկս ծնվեց: Մեռնեմ քեզ, Ռիչ»,- գրել է Գոռը: Իր հերթին՝ Հրուշը գրել է. «Ապրես, որ ծնվել ես, Ռիչ: Շնորհավոր 1 տարեկանդ մեր լույս տղա»:

gor hakobyan vordi
Կիսվել էջում