Մամուլ

Ինչ է որոշվել ԵՊՀ դասախոսների մասով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի Վարդան Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանքը։ Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիեցնենք, որ երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը:​

Վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Միանսյանը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։

Կիսվեք ձեր էջում