Մամուլ

Ոստիկանը մատը աչքս մտցրեց, արյուն եկավ. ինչպես է ցուցարարը աչքի վնասվածք ստացել

Ոստիկանը մատը աչքս մտցրեց, արյուն եկավ. ինչպես է ցուցարարը աչքի վնասվածք ստացել

Զոհրաբ Իգիթյանը, ում աչքը մայիսի 18-ին անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանները վնասել են, News.am-ի հետ զրույցում պատմեց միջադեպի մանրամասները։

«Ես Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում էի, որտեղ քաղաքացիները անհնազանդության ակցիա էին անցկացնում։

Ոստիկանները գետնին էին տապալել պատերազմի մասնակցին։ Այդ պահին մի կին վազեց և հարցրեց. «Գիտե՞ք, թե ում եք գետնին գցել։ Նա պատերազմի հերոս է»։ Ոստիկաններն ասացին, որ իրենց համար միեւնույնն է, թքած ունեն»:

Դրանից հետո նրան ձեռնաշղթաներով քարշ տվեցին ասֆալտի վրայով։

beretavorner karmir

Այդ պահին ես միջամտեցի՝ փորձելով ամաչեցնել նրանց։ Հետո ոստիկանները հարձակվեցին վրաս, և նրանցից մեկը մատը աչքս մտցրեց, ես համարյա կուրացա, արյուն հոսեց։

Ստացել եմ անհրաժեշտ բուժօգնություն։ Հիմա տանը պառկած եմ»,- պատմեց Իգիթյանը։

Կիսվել էջում