ՄամուլՏեսանյութ

«Թքած ունեմ «Մարտական խաչի» և պատերազմի մասնակից լինելու վրա». կարմիրբերետավորը՝ գնդապետի մասին (Տեսանյութ)

«Թքած ունեմ «Մարտական խաչի» և պատերազմի մասնակից լինելու վրա». կարմիրբերետավորը՝ գնդապետի մասին (Տեսանյութ)

168.am-ը գրում է․ Այսօր Նալբանդյան փողոցի վրա անհնազանդության ակցիայի ժամանակ մոտ 10 կարմիրբերետավորներ գետնին են տապալել գնդապետ, 2016-ի Ապրիլյան և 2020-ի 44-օրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանակիր Սերգեյ Հայրապետովին, ոտքերով հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել:

Մեզ փոխանցված տեսանյութում լսվում է, թե ինչպես է մի կին ասում՝ «մեռցուցին մարդուն»:

sergey hayrapetov

Ավելին, ներկա կանայք տեղեկացնում են, որ ում նկատմամբ բռնություն են գործադրում՝ զինվորական է, իսկ կարմիրբերետավորներից ոմն մայոր Այվազյան արձագանքում է, որ «թքած ունի» գնդապետի «Մարտական խաչի», պատերազմի մասնակից լինելու վրա:

Նշենք, որ Հայրապետովը 44-օրյա պատերազմում վիրավորվել է:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում