Մամուլ

Ողբերգական պատահարից մահացել է Բելլա Դադամյանը

Ողբերգական պատահարից մահացել է Բելլա Դադամյանը

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ցավակցական է հղել Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանի ողբերգական մահվան կապակցությամբ․

Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանի ողբերգական մահվան մասին։ Մենք կորցրեցինք պարկեշտ, պատասխանատու և բանիմաց գործընկերոջ։

bella dadamyan

ԱԳՆ ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և վշտակցություն եմ հայտնում Բելլա Դադամյանի ընտանիքին և հարազատներին։ Բարդ է բառերով նկարագրել և բնութագրել այս սարսափելի ողբերգությունը։

Այս դժվարին պահին ձեզ հետ կիսում ենք անդառնալի կորստյան վիշտը։ Մաղթում հոգու տոկունություն և համբերություն։

Share