Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, ըստ բժիշկների՝ 5 ամսական տղան հանկարծամահ է եղել

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, ըստ բժիշկների՝ 5 ամսական տղան հանկարծամահ է եղել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 04։00-ին բուժանձնակազմը հայտնաբերել է դեկտեմբերի 27-ից իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 5 ամսական երեխային մահացած։

նորածին մահ

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 5 ամսական Մոնթե Ք․-ն էր, ով ըստ բժիշկների հայտնածի՝ հանկարծամահ է եղել։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կիսվել նյութով