Մամուլ

Վայոց Ձորի մարզում Range Rover Sport-ը բախվել է քարե պարսպին, փլուզել այն․ վարորդը տեղում մահացել է

Վայոց Ձորի մարզում Range Rover Sport-ը բախվել է քարե պարսպին, փլուզել այն․ վարորդը տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր, հունվարի 3-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Քարագլուխ գյուղի բնակիչ 58-ամյա Սամվել Բ․-ն իր վարած Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18․8-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության քարե պարսպին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սամվել Բ․-ն տեղում մահացել է։

range rover sport

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

range rover avtovtar

Ժամանել են նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Դանիելյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել էջում