Մամուլ

Ողբերգական դեպք՝ Երևանում. Սլավոնական համալսարանի այգում տղամարդը ընկերների ներկայությամբ հանկարծամահ է եղել

Ողբերգական դեպք՝ Երևանում. Սլավոնական համալսարանի այգում տղամարդը ընկերների ներկայությամբ հանկարծամահ է եղել

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում շտապօագնության 2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների թիվ 25 խումբը կանչով մեկնել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի այգի՝ անհայտ տղամարդու ուշագնացության կանչով, սակայն վերջինիս հայտնաբերել են մահացած:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևնաի գնի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գևորգ Մնացականյանն ու Արթուր Համբարձումյանը, ովքեր սահմանազատել են տարածքը: Ժամանել է նաև  ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

shtap ognutyun vostikanner

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:

txamardu di 1

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 87-ամյա Գ. Կ.-ի դին, ով ընկերների ներկայությամբ նշված այգում հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կիսվել նյութով