Մամուլ

Ողբերգական դեպք՝ Գառնի գյուղում․ ֆերմաներից մեկում ծառից կախված հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի

Ողբերգական դեպք՝ Գառնի գյուղում․ ֆերմաներից մեկում ծառից կախված հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 21։20-ի սահմաններում Գառնի գյուղի Գառնու բժշկական ամբուլատորիայից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված գյուղի ֆերմաներից մեկը, որտեղ ծառից կախված հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը և ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի պետ Հրաչյա Աթաբեկյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։ 

ccaric kaxvac di

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժի պետի գլխավորությամբ։ 

Տարածքը պարեկները սահմանազատել են, ոստիկաններն ու քննիչներն էլ պարզել են, որ տղամարդը, ում ծառից կախված հայտնաբերել է ֆերմայի աշխատակցուհին, ինքն էլ ահազանգել է Գառնու ամբուլատոր կենտրոն։ 

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Ն. Ս-ն է։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով, նա ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել նյութով