Մամուլ

Հայ փրկարարները Սիրիայում երեք մարդու կյանք են փրկել

Հայ փրկարարները Սիրիայում երեք մարդու կյանք են փրկել

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասարակական գործիչ, Հեղափոխության Պահապաններ նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանը։

«Հայ փրկարարները Սիրիայում երեք մարդու կյանք են փրկել», -գրել է Հայկ Ստեփանյանը։

hay prkararner

Նշենք, որ փետրվարի 8-ին հատուկ չվերթով Սիրիա մեկնած որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Սիրիայի Հալեպ քաղաքում։

Հալեպ քաղաքում չորս տեղամասերում փրկարարներն իրականացրել են իրավիճակի գնահատում, իսկ մեկ տեղամասում որոնողական աշխատանքները շարունակվում են երկու հերթափոխով․ աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով։

Կիսվել նյութով