Մամուլ

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Opel-ն ու Peugeot-ն, ավտոմեքենաները հայտնվել են ձորակում․ վարորդներից մեկի դին հայտնաբերվել է դրսում

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Opel-ն ու Peugeot-ն, ավտոմեքենաները հայտնվել են ձորակում․ վարորդներից մեկի դին հայտնաբերվել է դրսում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 04։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Պետրոս Մ․-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ 29-ամյա Պարգև Դ․-ի վարած Peugeot մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Պետրոս Մ․-ն տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։

opel pego

Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ը դեպի Արմավիր ընթանալիս, բախվել է կայանված Peugeot-ին, Peugeot-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում, Opel-ն էլ, առաջ ընթնալով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել էջում