ՄամուլՏեսանյութ

Կրակոցներ և դանակահարություն Երևանի գրասենյակներից մեկում. կան վիրավորներ (Տեսանյութ)

Կրակոցներ և դանակահարություն Երևանի գրասենյակներից մեկում. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիս 15-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:30-ից 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արա Սարգսյան փողոցի 18/20 հասցեում գտնվող գրասենյակներից մեկում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

Ոստիկաններն ու քննիչները օֆիսային տարածքում և դրսում հայտնաբերել են մեծ քանակի արնանման հետքեր, կրակված 3 պարկուճ, 1 գնդակ, էլեկտրաշոկ, ծխախոտի տուփ, որի մեջ եղել են դեղնականաչավուն զանգված և կաթոցիչ:

Դեպքի փաստով՝ Է. Բալոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, վիրավորների ինքնությունը ճշտելու ուղղությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1 հոգի էլ դանակի մի քանի հարվածներ է ստացել ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում նաև ուժեղացված ծառայություն են կատարում Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Մայիս Հովհաննիսյանը, Արթուր Խաչատրյանն ու Ռուստամ Մարգարյանը, որպեսզի հետարքրասեր քաղաքացիները չհավաքվեն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այս գրասենյակն օգտագործվում է շինարարական կազմակերպությունը: 

Մինչ քննչական խումբն աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 38-ամյա Արմեն Անտոնյանը և 46-ամյա Արտյոմ Սմբատյանը։

Կիսվել էջում