Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ 5 վիրավոր

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գղարքունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիկ ավտոճանապարհի Վարդենիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Մինչ ոստիկաններն ու պարեկները վթարի վայրը սահմանազատել և սպասում էին քննչական խմբին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրաբորներների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Opel»-ի մեջ եղել են 5 հոգի, ովքեր ընտանիքի անդամներ են, և մահացածը նշված ընտանիքի անդամներից մեկն է:Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել էջում