Օգտակար

Որքանո՞վ վնասակար կարող է լինել շատ տաք ու թունդ թեյը

Որքանո՞վ վնասակար կարող է լինել շատ տաք ու թունդ թեյը

Պարզվում է, որ շատ տաք, վառող թեյը վնասակար է մեր օրգանիզմի համար: Եվ եթե ըմպելիքը նաև շատ թունդ է, ապա վտանգը կրկնապատկվում է:

Բրիտանացի դիետոլոգները եկել են այդ եզրակացության՝ ուսումնասիրելով անալիզների մանրամասնությունները:

Բանն այն է, որ չափազանց տաք թեյը գրգռում է ոչ միայն կոկորդի լորձաթաղանթը, նաև կերակրափողը, ստամոքսի պատերը, և այս ամենից կարելի ստանալ շատ լուրջ հիվանդություններ:

62 աստիճանից բարձր ջերմաստիճանով թեյը կարող է հանգեցնել աղեստամոքսային համակարգի հիվանդությունների:

Թեյի իդեալական ջերմաստիճանը 56 աստիճան է: Իսկ չափազանց թունդ թեյը, որ պարունակում է շատ կոֆեին, կարող է համարվել անքնության և միգրենի պատճառ:

Կիսվել նյութով