«Շաքիի դեպքը սովորական կրիմինալ էր, մայրիկը ոստիկաններից շուտ էր հասել տուն»․ Փաշինյան
«Չնայած հասկանալի է, որ մայրական բնազդը երբեմն ամեն ինչից ուժեղ է, բայց երբ ոստիկանություն են զանգում, ուրեմն պետք է սպասել ոստիկանության գործողություններին»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի հարցին՝ հնարավո՞ր է, որ շուտով հանդես գա՝ նաև դատապարտելով ՀՀ քաղաքացի, Շաքիի բնակիչ Անի Ավետիսյանին, որը անձնազոհաբար պաշտպանում էր իր երեխաներին, փաստացի թշնամու կրակոցին պատասխանել է, ինքնապաշտպանվել և վիրավորվել է, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասաց, որ նրանց իշխանության ժամանակ Շաքիի դեպքի առնչությամբ կհայտարարվեր ՀՀ-ում ռազմական դրություն, բանակն առաջին մարտական վիճակի կբերվեր, օդուժը կռմբակոծեր Ադրբեջանի մերձակա դիրքերը։
Նա նշեց, որ ընդդիմադիրների նկարագրածը տեղի ունեցածի հետ կապ չունի․ «Դա կրիմինալ մի միջադեպ է, ցավոք, ՀՀ-ում ամեն օր լինում են նման կրիմինալ միջադեպեր։ Աշխարհում չկա մի այդպիսի սահման, որի ապօրինի հատման փաստ տեղի չի ունենում անընդհատ։ Տունը, որտեղ ադրբեջանցի զինվորը մտել է, մարդիկ այդտեղից մի քանի օր բացակա են եղել։
Երեխաները տեսել են, որ տանն օտար մարդ կա, զանգել են մայրիկին, մայրը զանգել է ոստիկանություն։ Գյուղ տեղ է՝ մինչև ոստիկանությունը հասնի, փաստն այն է, որ մայրիկն ավելի շուտ է տեղ հասել։ Դա սովորական կրիմինալ իրավիճակ է, եթե ոստիկանության գալուն սպասեին, մեծ հավանականությամբ ոչ մի բան տեղի չէր ունենա»։
Տեսանյութը ստորև․


