Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո
Համացանցում հայտնվել է դերասան Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ նոր լուսանկար, որում նկատելի է նրա արտաքինի փոփոխությունը։
Տևական ժամանակ առողջական խնդիրների դեմ պայքարող սիրված դերասանի լուսանկարը կրկին հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվել։
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Հրանտ Թոխատյանն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել։
2024 թվականին հայտնի դարձավ, որ դերասանը սրտի հետ կապված խնդիրների պատճառով վիրահատության է ենթարկվել, իսկ հետագայում բուժում է ստացել նաև ԱՄՆ-ում։ Նա շուրջ երկու ամիս բուժվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցում, ապա դուրս գրվել և վերադարձել տուն։
Դերասանի առողջական վիճակը մշտապես հետաքրքրել է հանրությանը, իսկ ընտանիքը երկար ժամանակ նախընտրել է չմանրամասնել նրա հիվանդության մասին։
2026 թվականի հունվարին Հրանտ Թոխատյանը խոսել էր իր ապաքինման մասին՝ նշելով, որ իրեն վերջնականապես բուժել է բեմը։ Նա շնորհակալություն էր հայտնել թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում իրեն բուժած բժիշկներին։
Իսկ մարտին «Tete A Tete» հաղորդման ընթացքում դերասանն ավելի մանրամասն էր պատմել հիվանդության ամենածանր շրջանի, ընտանիքի և ընկերների աջակցության մասին՝ ընդգծելով, որ նրանց հավատն ու ներկայությունն իրեն ուժ են տվել։


