ՏեսանյութՇոու-բիզնես

Շտապ անհրաժեշտ է վիրահատություն․ Ռաֆայել Երանոսյանը տեսանյութ է հրապարակել

Դերասան Ռաֆայել Երանոսյանը տեսանյութ է հրապարակել՝ դիմելով հետևորդներին և խնդրելով աջակցել 44-օրյա պատերազմի մասնակից Արմանին, որը կրկին արտերկրում բուժման կարիք ունի։

«Հետևորդներ, մի րոպե, մի կարևոր տեղեկություն ենք ուզում փոխանցել ձեզ։ Ինչպես գիտեք, ամիսներ առաջ մենք մեր Արմանին, ով 44-օրյա պատերազմի մասնակից է, ձեր շնորհիվ ճանապարհեցինք արտերկիր՝ բուժում ստանալու նպատակով։ Նա բարեհաջող վերադարձավ՝ բուժված։

Բայց այնպես ստացվեց, որ այն ոտքը, որը վիրահատել էին, կրկին բարդություններ է առաջացրել, և այժմ կրկին անհրաժեշտ է մեր բոլորի աջակցությունը։

Շատ շնորհակալ կլինենք, եթե այս ուղերձը փոխանցեք մեկդ մյուսին։ Համոզված ենք, որ կրկին կգտնվեն բարի մարդիկ, և մեր Արմանը կրկին կմեկնի արտերկիր, կբուժվի, կապաքինվի ու կվերադառնա։

Հավատացեք՝ տան գումար չենք ուզում, տան վարձի գումար չենք ուզում, ուտելու փող չենք ուզում։ Ուզում ենք օգնել նրա առողջությանը։ Թող Արմանը գնա, վերադառնա, որպեսզի առողջ դիմավորի իր առաջնեկին։ Արմանը շուտով հայր է դառնալու։

Այնպես որ, եկեք միահամուռ ուժերով մեկս մյուսին փոխանցենք այս տեսաուղերձը։ Համոզված եմ՝ կգտնվեն բարի մարդիկ, մեր Արմանը կմեկնի, կապաքինվի, կվերադառնա ու առողջ կդիմավորի իր առաջնեկին։

Լավ եղեք, Աստված պահապան բոլորիս»։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում