ՄամուլՍպորտ

Վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը․ ի՞նչ է պատահել Արսեն Հարությունյանին

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների բազմակի մեդալակիր Արսեն Հարությունյանը վնասվածքի պատճառով չի կարողացել մինչև վերջ պայքարել և ցուցադրել իր հնարավորությունները։

Մարզիկը սոցիալական ցանցերում անդրադարձել է ստեղծված իրավիճակին՝ գրելով.

«Շատ ցավալի է, որ ամիսներ շարունակ օր ու գիշեր մարզվելուց հետո վնասվածքի պատճառով չկարողացա մինչև վերջ պայքարել ու ցույց տալ այն ամենը, ինչի համար այդքան աշխատել էի։

Դժվար է ընդունել, բայց սա էլ է մարզիկի ճանապարհի մի մասը։

Հիմա կենտրոնանում եմ ապաքինվելու վրա, որպեսզի վերադառնամ ավելի ուժեղ»։

Կիսվեք ձեր էջում