Շոու-բիզնես

«Իմ կյանքի ընկեր, իմ Մհեր». Անի Երանյանի հուզիչ շնորհավորանքը

Լրագրող և հաղորդավար Մհեր Բաղդասարյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Սոցիալական ցանցերում նրա ընկերներն ու հետևորդները շարունակում են շնորհավորել նրան։

Մհերի ծննդյան առիթով ջերմ հրապարակմամբ է հանդես եկել նաև դերասանուհի Անի Երանյանը։ Նա համատեղ մի քանի լուսանկար է հրապարակել և կից գրել․

«Շնորհավոր ծնունդդ, իմ կյանքի ընկեր, իմ Մհեր։ Ապրես, որ ծնվել ես…»։

Նշենք, որ Մհեր Բաղդասարյանի և Անի Երանյանի հարաբերությունները տարիներ շարունակ հանրության ուշադրության կենտրոնում են եղել։

Թեև նրանք սովորաբար չեն մանրամասնում իրենց անձնական կյանքը, նրանց համատեղ հրապարակումները պարբերաբար քննարկվում են սոցիալական ցանցերում։

ani mher 1 768x1024 1
ani mher 2 768x1024 1
Կիսվեք ձեր էջում