«Դեպքի օրը տուն պետք է գար, մի օր առաջ զանգել էր մորը»․ Գավառը սգում է զինվորի մահը
Զոհված զինծառայող Նարեկ Բադալյանի մորեղբայրը՝ Խաչիկ Արգյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ սպանության օրը Նարեկը պետք է տուն վերադառնար, իսկ նախորդ օրը զանգահարել էր մորը։
Նրա պատմելով՝ Նարեկ Բադալյանը գոհ էր ծառայությունից և ցանկանում էր դիրքում ծառայել՝ հենց դա համարելով իսկական ծառայություն։
Նա չի հավատում ինքնասպանության վարկածին, քանի որ որևէ նշան չի եղել, որ Նարեկը կարող էր նման քայլի գնալ։
Մեր մյուս երկու զրուցակիցները նույնպես կասկածի տակ են դրել ինքնասպանության վարկածը։
«Ինձ թվում է՝ նրան դիպուկահարն է սպանել։ Մարդն ինչպե՞ս կարող էր ինքն իրեն սպանել։
Դժվար է նման բան անել։ Եթե նրան ինքնասպանության են հասցրել, ապա նա կարող էր նախ սպանել իրեն այդ վիճակին հասցրածներին։ Ամեն շաբաթ մեկ զինծառայող է զոհվում, այս տարի այդ թիվը հասել է 44-ի»,- նշել է զրուցակիցներից մեկը։
Նախօրեին բանակում զոհված զինծառայողը 19 տարեկան էր. նա ապրում էր ավագ եղբոր և մոր հետ:
Տեսանյութը ստորև․


