Մամուլ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Կազան

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Կազան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կմեկնի Կազան՝ ապրիլի 29-30-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու։

Ինչպես հաղորդում Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, Կազանում (Ռուսաստանի Դաշնություն) նիստը տեղի կունենա առկա ձևաչափով:

Դրան կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության երկրների, ինչպես նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահը:

Նիստին նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, թե Եվրասիական տնտեսական միության երկրները քննարկում են նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը։

նիկոլ Փաշինյան Վրաստան

Կազմակերպության կանոնների համաձայն՝ նման մասնակցության համար պարտադիր է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների, այդ թվում նաև Հայաստանի համաձայնությունը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ կայացած ասուլիսում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հայտնել էր, որ կոնսենսուս չկա Ադրբեջանին որևէ կարգավիճակով նշված միջոցառմանը հրավիրելու հարցում:

Կիսվել էջում