Հայտնի է երբ և որտեղ տեղի կունենա Նորայր Մեհրաբյանի հոգեհանգիստն ու վերջին հրաժեշտը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը։
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նիստի ընթացքում որոշվել է՝ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-13:00-ն, նույն վայրում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը։


