Աշխարհ

Նիգերիայում փեսացուն և մի քանի հյուր խորհրդավոր կերպով մահացել են հարսանիքի գիշերը

Նիգերիայում փեսացուն և մի քանի հյուր խորհրդավոր կերպով մահացել են հարսանիքի գիշերը

Նիգերիայի Էնուգու քաղաքում տոնից հետո փեսացուն և հարսանիքի հինգ հյուրերը խորհրդավոր կերպով մահացել են: Այս մասին գրում է Shantnews.am-ը՝ հղում անելով Daily Mail-ին։

33-ամյա Օբիննա Դիկկեն և նրա սիրեցյալ Նեբեչին ամուսնացել են օգոստոսի 26-ին ՝ ընկերների և հարազատների ներկայությամբ։ Հարսանեկան երեկույթից հետո նորապսակները հյուրերին հրավիրել են գիշերել իրենց տանը։

Հաջորդ առավոտ մի քանի հարևան եկել է նորապսակներին շնորհավորելու։ Քանի որ դուռը երկար ժամանակ ոչ ոք չի բացել, նրանք մտել են տուն և հայտնաբերել նորապսակներին և հյուրերին անգիտակից վիճակում: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վեց մարդ, այդ թվում՝ փեսացուն, մահացել են։

nigeria maher

Հարսնացուն և ևս յոթ հյուր գտնվում են կլինիկայում: Մահվան պատճառը դեռ չի հաջողվել պարզել։ Տեղի բնակիչները ենթադրել են, որ հարսանիքի մասնակիցները կարող էին թունավորվել ուտելիքից կամ շմոլ գազից:

Ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննությունը շարունակվում է, իսկ մարդկանց մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար դիահերձում կարվի:

Կիսվել էջում