ՄամուլՏեսանյութ

Մի հատ դուրս եկեք ստեղից. Ռուբեն Վարդանյանին ուղիղ եթերի ժամանակ խանգարեցին (Տեսանյութ)

Մի հատ դուրս եկեք ստեղից. Ռուբեն Վարդանյանին ուղիղ եթերի ժամանակ խանգարեցին (Տեսանյութ)

Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Նա նշել է, որ գազամատակարարումը վերականգնվել է առանց նախապայմանների ու որևէ զիջումների:

Ուղիղ եթերի ժամանակ, սակայն, ինչ-որ մարդիկ նրան խանգարում էին, և Վարդանյանը նրանց դուրս հրավիրեց այդ սենյակից:

Ռուբեն Վարդանյանը նկատեց, որ արդեն ունեն 96 ժամ շրջափակման մեջ գտնվելու փորձ. «Մենք դա պետք է անպայման լավ ուսումնասիրենք, դասեր քաղենք դրանից, որովհետեւ մենք միշտ պետք է պատրաստ լինենք, որովհետեւ մեր հարեւանը չի հանգստանալու:

Բայց նրանք լավ դաս ստացան, որ անհնարին է արցախցիների կամքը կոտրել»:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով