ՄամուլՏեսանյութ

Գազի մատակարարումը Արցախում վերականգնվել է

Գազի մատակարարումը Արցախում վերականգնվել է

Քիչ առաջ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ուղիղ եթերի ժամանակ ասեց, որ լավ նսրություն ունի:

«Առանց որևէ նախապայմանների, առանց մեր կողմից որեւէ զիջումների հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը Արցախում, և սա մեր հաղթանակն է, որովհետեւ մենք ցույց տվեցինք միասնություն: Ցույց տվեցինք, որ ուժեղ ենք, որ չենք ընկճվելու»,-ասաց նա:

«Այսօրվա մեջ կարող է ճանապարհը բացվի: Դա իրենք են որոշել, իրենք են որոշել, որովհետեւ զգացել են, թե ինչ սխալ են արել: Իրենք թե ներսում, թե դրսում ընկել են մեծ ճնշման տակ: Ուզում եմ շնորհըակալություն ասել այն մարդկանց, որոնք տարբեր երկրներում աջակցել են մեզ»,-ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը նկատեց, որ արդեն ունեն 96 ժամ շրջափակման մեջ գտնվելու փորձ. «Մենք դա պետք է անպայման լավ ուսումնասիրենք, դասեր քաղենք դրանից, որովհետեւ մենք միշտ պետք է պատրաստ լինենք, որովհետեւ մեր հարեւանը չի հանգստանալու: Բայց նրանք լավ դաս ստացան, որ անհնարին է արցախցիների կամքը կոտրել»:

Արցախի պետրախարարը շնորհակալություն հայտնեց բոլորին, որոնք այս 4 օրում հսկայական աշխատանք։ են կատարել, երբեմն առանց քնելու: Սակայն, նրա խոսքով, եղել են նաեւ մարդիկ, որոնք փորձել են չենթարկվել սահմանված կարգուկանոնին.

«Մենք ոչ միայն պատժելու ենք այդ մարդկանց, այլեւ հայտարարելու ենք նրանց անունները, որոնք փորձել են բենզին ծախել, որոնք գները բարձրացրել են դեղատներում, որոնք մեր տեղեկատվական կենտրոնի աղջիկներին փորձել են ոչ իրական տեղեկատվություն տալ:

Մենք հետ ենք բերելու ավանդույթը, որ դա ամոթ է, ամոթը ավելի վատ է, քան պատիժը: Մենք պետք է ստեղծենք հասարակության նոր միջավայր, որ արժանապատվությունը, սեփական անձի եւ ուրիշների նկատմամբ հարգանքը նրա մեջ է, որ ամենակարեւորը քո անունն է:

Այս 4 օրը թույլ տվեց մեզ զգալ, որ մենք բոլորս միասին ենք»,-ընդգծեց Արցախի պետնախարարը:

Share