ՄամուլՏեսանյութ

«Մի հատ դուրս արի»․ Անդրանիկ Քոչարյանը սկսեց գոռգռալ Եռաբլուրում (Տեսանյութ)

«Մի հատ դուրս արի»․ Անդրանիկ Քոչարյանը սկսեց գոռգռալ Եռաբլուրում (Տեսանյութ)

Պետական պաշտոնյաները, բարձրաստիճան զինվորականները շարունակում են այցելել Եռաբլուր, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։

Մենք գրել էինք, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ևս Եռաբլուրում է, որը չի պատասխանում լրագրողների հարցերին, պնդում՝ այսօր օրը չէ։

Երբ փորձեցինք ևս մի քանի հարց տալ Միքայելյանին, այդ ժամանակ նրա կողքին գտնվող ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վրդովված սկսեց գոռգռալ Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների վրա։

erablur

Հարցին, թե ինչու է բղավում, Քոչարյանը պատասխանեց. «Չէ, մենակ դուք կարաք գոռաք, բա էսօր էդ օրն է, ի՞նչ եք ուզում»,- ասաց Քոչարյանը։

«Լավ, մի հատ հանգստացեք»,- արձագանքեց Սասուն Միքայելյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով