ՄամուլՏեսանյութ

Մենք հասել ենք պիկին, պետք է հիմա նվազում գնա. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք հասել ենք պիկին, պետք է հիմա նվազում գնա. Էդմոն Մարուքյան

Կորոնավիրուսի տարածման հետ կապված խնդիրների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է կառավարությունը եւ առաջին հերթին առողջապահության նախարարությունը:

Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Նախ, ամեն ինչ պետք էր անել ժամանակին: Անգլերենում լավ խոսք կա, որ ժամանակն ամեն ինչ է: Եթե դու ժամանակի մեջ ճիշտ այդ սահմանափակումները կիրառես, դու արդյունք կունենաս:

Մենք ժամանակից ուշ ենք սահմանափակումները կիրառել եւ սխալ չափաբաժիններով: Ես դեռ մարտի 1-ից առաջ եմ ասել, որ Միլան-Երեւան չվերթը պետք է փակվի, որ Իրանի սահմանը պետք է փակվի:

Հիմա անհնար է համավարակի տեմպը վերահսկել: Գիտական որեւէ ապացույց չի ներկայացվում, որ աճ ունենք: Ես կարծում եմ, որ մենք հասել ենք պիկին, պետք է հիմա նվազում գնա: Իմ պատկերացումը սա է, թեեւ ես մասնագետ չեմ»,-ասաց Մարուքյանը:

Կիսվել էջում