Մամուլ

Մեզ մոտ Ալիևին անգամ չենք կարող մոտենալ․ Ադրբեջանում հիացած են Հայաստանում տիրող խոսքի ազատությամբ

Մեզ մոտ Ալիևին անգամ չենք կարող մոտենալ․ Ադրբեջանցի օգտատերերը հիացած են Հայաստանում տիրող խոսքի ազատությամբ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանկան մամուլը ցնծության մեջ է: Գյումրիից Մարիամը վիրավորել է Փաշինյանին: Այս երկրի քարոզչական մեդիադաշտը փորձում է իր հանրությանը ներկայացնել, թե ինչպես է խափվել Հայ ժողովուրդը և մեջբերում է Մարիամի խոսքը: Իսկ երբ նայում ես ադրբեջանական սոցցանցերի օգտատերերի քոմենթները, հասկանում ես, որ շատ ավելի ադեկվատ են, քան իրենց քաղաքական և ռազմական ղեկավարությունը:

Մի քանի մեջբերում սոցցանցերի օգտատերերի ադրբեջանական տիրույթից.
«Մեզ մոտ Ալիևին անգամ չենք կարող մոտենալ, ուր թե մնաց ասենք, որ խափում է մեզ»:

«Ադրբեջանում ժողովուրդին լցնում են վանդակների մեջ , դրոշները տալիս ձեռքներն ու պարտադրում գոչել՝ մեր փրկիչ, մեր հայր, և անցնում է որդի Ալիևը»:

«Չեմ հավատում, որ սա կատարվում է մեր հարևան երկրում, կանգնել երկրի ղեկավարի դեմը , նայել նրա աչքերին և ասել, որ սուտասան է, որ խափում է, մեզ մոտ տեղն ու տեղը կգնդակահարեին թիկնապահները»:

«Ես նախանձում եմ Հայաստանին»:

Եվ այս տրամադրության մեջ բազմաթիվ մեկնաբանություններ: Ադրբեջանական մեդիադաշտում այդ նյութի վիդիոտարբերակի տարածումը քարոզչական նպատակներով լրիվ այլ արդյունք է տվել և այժմ իշխանական մեդիան փորձում է հեռացնել նյութը մեկնաբանություններով»։

Կիսվել էջում