ՄամուլՇոու-բիզնես

Մահացել է հաղորդավար Գևորգ Եղիազարյանը

Մահացել է հաղորդավար Գևորգ Եղիազարյանը

Մահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գևորգ Եղրազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հորիզոն հեռուստաընկերության ֆեյսբուքյան  էջից։

«Սրտի խորը ցավով հայտնում ենք բոթը՝ կյանքից վաղաժամ հեռացել է բոլորիս կողմից սիրված հաղորդավար, մեր գործընկեր Գևորգ Եղիազարյանը: Նրա ընտանիքին, մտերիմներին ու նրա արվեստը գնահատող մարդկանց մեր խորը ցավակցություններն ենք հայտնում….»։

Վերջին տարիներին նա ապրում էր ԱՄՆ-ում։ 

gevorg eghiazaryan

Հաղորդավարի մահվան պատճառների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։ Նրա ընտանիքը որոշում է կայացրել մարմինը տեղափոխել Հայաստան։

Մեկ ամիս առաջ հաղորդավարը գրառում էր կատարել, որում ասվում էր․ «Կյանքիսս ամեն վայրկյանն ապրելու եմ ինչպես վերջինը»։

Կիսվել նյութով