Շոու-բիզնեսՏեսանյութ

«Չեմ կարող մանրամասնել, քննություն է ընթանում». Ժաննա Ներսիսյանն արտասվում է

Ժաննա Ներսիսյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Չեմ կարող մանրամասնել, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ այս պահին քննություն է ընթանում, և ամեն ինչ գաղտնի է։ Պարզապես ցանկացա մի փոքր կիսվել ձեզ հետ ու թեթևացնել հոգիս… 💔

Կյանքում շատ դժվարություններ են լինում, և ես միշտ փորձում եմ ուժեղ լինել ու ելք գտնել ցանկացած իրավիճակից։ Բայց երբեմն ես էլ եմ ցավ զգում, վիրավորվում ու հոգնում…

Միայն թե ծնողներս, երեխաներս ու մենք բոլորս ողջ ու առողջ լինենք։ Մնացած ամեն ինչ միասին կհաղթահարենք։ Թող Աստված պահապան լինի մեր ընտանիքներին։ 🙏❤️»

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր Երևանում գործող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք բացահայտելու մասին։ Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը քաղաքացիներին առաջարկել էր պրեմիում դասի ավտոմեքենաներով տաքսի ծառայությունից օգտվելու հնարավորություն և խոստացել ֆինանսական ներդրումների դիմաց բարձր եկամուտ։

Դրա համար թողարկվել էին անդամակցության քարտեր, որոնց ձեռքբերման համար 14 քաղաքացի առձեռն վճարել էր ընդհանուր 8 միլիոն 475 հազար դրամ, սակայն խոստացված ծառայություններից օգտվելու կամ եկամուտ ստանալու հնարավորություն չէր եղել։ Քաղաքացիներից յուրաքանչյուրից վերցվել էր 500 հազարից մինչև 2 միլիոն դրամ։

Ընկերության ծառայությունները գովազդվել էին նաև սոցիալական ցանցերում, այդ թվում՝ բլոգեր Ժաննա Ներսիսյանի կողմից։ ՊԵԿ-ի հրապարակումից հետո Ժաննան անդրադարձել էր ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ ինքն էլ է վստահել կազմակերպությանը և համաձայնել գովազդել այն, սակայն տեսանյութը մի քանի ժամ անց հեռացվել է։ Դեպքի առթիվ հաղորդում էր ներկայացվել Քննչական կոմիտե։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում