Աշխարհ

Մահացել է Թրամփի նախկին կինը

Մահացել է Թրամփի նախկին կինը

Մահացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին կինը՝ Իվանա Թրամփը, այս մասին հայտնել է նախկին նախագահը: Նշենք, որ Իվանա Թրամփը 73 տարեկան էր:

«Ես շատ ցավով տեղեկացնում եմ բոլոր նրանց, ովքեր սիրում էին նրան, որ Իվանա Թրամփը մահացել է Նյու Յորքի իր տանը», – գրել է Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։

ivana trumo donald

Զույգն ամուսնացած է եղել 1977-ից 1992 թվականներին եւ ունեցել է երեք զավակ՝ Դոնալդ կրտսերը, Իվանկան եւ Էրիկը: Իվանա Թրամփը Չեխոսլովակիայից է, որի մասին Թրամփ ընտանիքի հայտարարության մեջ նշված է, որ նա փախել է կոմունիզմից եւ ԱՄն-ում իր երեխաներին ճկունություն, կարեկցանք եւ վճռականություն սովորեցրել:

Ո՛չ նախկին նախագահի, ո՛չ էլ Թրամփ ընտանիքի հայտարարությունների մեջ Իվանա Թրամփի մահվան պատճառը չի նշվել:

Կիսվել նյութով