Մամուլ

Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ ավտոտնակում կայանված Lexus-ում հրդեհ է բռնկվել

Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ ավտոտնակում կայանված Lexus-ում հրդեհ է բռնկվել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր, հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 10։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի 28 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։  Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի պարեկային գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ։

Վերջինիս հանձնարարականով՝ պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

ain hrdeh 1

Մինչ հրշեջների ժամանումն էլ, քաղաքացիներն իրենց ուժերով են պայքարել կրակի տարածման դեմ։ Պարզվել է, որ այրվել է Գյումրու բնակիչ 63-ամյա Մեխակ Ներսիսյանին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը մասամբ, ավտոտնակի առաստաղի փայտյա երեսապատումը։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։

Կիսվել նյութով