Աշխարհ

Մակրոնն ու Պուտինը հանդես կգան ԼՂ խնդրի լուծման նոր նախաձեռնությամբ

Մակրոնն ու Պուտինը հանդես կգան ԼՂ խնդրի լուծման նոր նախաձեռնությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում են ֆրանսիական աղբյուրները՝ հղում անելով Ելիսեյան պալատին:

Նախագահները մտադիր են առաջիկա օրերին ԼՂ հիմնահարցի լուծման առնչությամբ «կոնկրետ նախաձեռնություններով» հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Պուտին Մակրոն

Նշենք, որ հունվարի 10-ին Մակրոնը ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ կարևորել էր ղարաբաղյան հարցի քաղաքական լուծման գործում միջազգային համագործակցությունը։

Կիսվել նյութով