Մամուլ

Հրդեհ` երևանյան ռեստորաններից մեկում

Հրդեհ` երևանյան ռեստորաններից մեկում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 24-ին, ժամը 11:03-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Պուշկինի փողոցում գտնվող բազմաբնակարան շենքի առաջին հարկի ռեստորանի ծխատարից կրակ է նկատվում։

Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

hrdeh pushkin saryan

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11։41-ին, մարվել՝ 11։56-ին։ Այրվել է ռեստորանի ծխատարի պատերին կուտակված յուղի շերտը։

Կիսվել էջում