ՄամուլՏեսանյութ

Ինչ-որ ես պահանջում էի, ոչինչ չի փոխվել. Ծառուկյանը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին (Տեսանյութ)

Ինչ-որ ես պահանջում էի, ոչինչ չի փոխվել. Ծառուկյանը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին (Տեսանյութ)

«Ինչպե՞ս եք Նիկոլ Փաշինյանի հետ լեզու գտնում, որ Կառավարությունն անգամ «Շանգրի լա»-ի տուգանքն է փոխհատուցում: Դուք ժամանակին նրա հրաժարականն էիք պահանջում»,- այսօրվա ճեպազրույցի ժամանակ դիմելով Գագիկ Ծառուկյանին՝ հարցրին լրագրողները:

«Փաշինյանի հետ լեզու գտնել, չգտնել… միակ մարդն էր, որ նայեց, քննարկեց արձանի կառուցման նախաձեռնությունը, ասաց՝ զարգացում է, շարժ է տուրիզմի համար: Ինչ վերաբերում է կազինոյին, եղել ա կորոնավիրուս…. մնացածը կասի Վահան Քերոբյանը… Ինչ որ ես պահանջել եմ, ոչ մի բան չի փոխվել»,- ասաց Ծառուկյանը:

hisus ardzan hatis

Անդրադառնալով հարցին, թե որոշ ժամանակ առաջ ասել էր, թե արձանի կառուցումը ոչ միայն հոգեւոր ուղերձ ունի, այլեւ ներքին հակասությունները հաղթահարելու հնարավորություն է, հիմա կարծո՞ւմ է, որ այդ ուղերձը տեղ է հասել,  հաշվի առնելով արձանի շուրջ խոսակցությունները, Գագիկ Ծառուկյանն ասաց.

«Ուղերձը արդեն տեղ է հասել, ամենակարեւորը, որ մենք կարողանանք մեր ժողովրդին համախմբել, լինի հույս, հավատ, առանց հույսի ու հավատի ոչ մի բան չի լինելու, եթե կա հավատ, հույս, ամեն ինչն էլ իրականանալի է»։

Գագիկ Ծառուկյանը նախընտրեց չմեկնաբանել Հայ առաքելական եկեղեցու՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը դեմ լինելու հանգամանքը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում